
Ուշադրություն. որպես անհայտ կորած որոնվում է լուսանկարում պատկերված անձը

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու 2-րդ տան բնակչուհի, 1981 թ. ծնված Նինա Կիմի Մակյանը, որը հոկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Հագին եղել է սև վերնազգեստ, կապույտ տաբատ և կիսաճտքավոր դեղին կոշիկ:
Արտաքին նշաններն են` հասակը 175 սմ, նիհարավուն կազմվածքով:
Նինա Մակյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել /010/ 59-06-14, /0222/ 2-22-02, 2-11-07 կամ 1-02 հեռախոսահամարներով: