Կրեմլը կատակել է Պուտինի՝ Թուրքիայով ԱՄՆ մեկնելու հնարավորության թեմայով

Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը կատակել է Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին մասնակցելու հնարավորության մասին։ Նա ակնարկել է, որ ՌԴ նախագահի հնարավոր այցի երթուղին կարող է անցնել Թուրքիայի տարածքով։

Ուշակովին հարցրել են, թե մինչև երբ Պուտինը պետք է որոշում կայացնի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ։ Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է, որ որոշումը կարող է ընդունվել անգամ մեկնելուց 15 րոպե առաջ՝ հավելելով․ «Թուրքիայի միջոցով, հետո ով գիտի՝ էլ որ տեղերով…»։

Չինաստան կատարած այցից հետո Պուտինը նույնպես անդրադարձել է G20 գագաթնաժողովին մասնակցելու հարցին՝ նշելով, որ դեռ որոշում չի կայացրել։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև G20-ի հրավերը, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Պուտինի խոսքով՝ իր չմասնակցելու դեպքում Ռուսաստանը գագաթնաժողովում կներկայացվի բարձր մակարդակի պատվիրակությամբ։

Հիշեցնենք, որ G20-ի առաջնորդների գագաթնաժողովը նախատեսված է դեկտեմբերի 14-15-ին՝ ԱՄՆ-ում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30