«Բարսելոնան» մտել է բանակցությունների մեջ «Ֆեներբախչեի» հարձակվող Ռոբին Վան Պերսիի հետ
Կատալոնցիները փնտրում են համարժեք փոխարինող իրենց հարձակվողական եռյակի համար:
«Կապտանռնագույնները» «Ֆեներբախչեի» հարձակվող Ռոբին Վան Պերսիին դիտարկում են որպես գլխավոր թեկնածու` Նեյմարի, Սուարես և Մեսսիի համար համարժեք փոխարինողի դերում:
ad.nl-ի տվյալներով, «Բարսան» պլանավորում է իրականացնել տրանսֆերը հունվարին:
Արդեն առաջին բանակցությունները կայացել են 32-ամյա ֆուտբոլիստի և նրա ներկայացուցիչների հետ: Դրանից առաջ իսպանացիների մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը ներկա է գտնվել Հոլանդիայի և Չեխիայի հավաքականների խաղին այն բանի համար, որպեսզի ուսումանսիրի հարձակվողին:
Բացի դրանից, «կապտանռնագույնները» դիտարկում են Դիրկ Կայտի («Ֆեյենորդ») և Սեբաստիան Ջովինկոյի («Տորորնտո») ձեռքբերման տարբերակները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը