
Ջուլիանա Մուրն ու Քիմ Քարդաշյանը կողմ են զենքի նկատմամբ վերահսկողություն սահմանելուն

Դերասանուհի Ջուլիանա Մուրը դարձել է The Everytown Creative Council-ի նախագահ, որտեղ ընդգրկված են Հոլիվուդի 80 աստղեր, հայտնում է People ամսագիրը:
Հասարակական խորհրդի անդամները, որոնք բաղկացած են հայտնի անձանցից, օգտագործելու են իրենց ճանաչված լինելն ԱՄՆ քաղաքացիական անձանց հրազենի վաճառքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ու դրա վաճառքն արգելելու համար:
Ջուլիանա Մուրը պատմել է, որ իրեն շատ են անհանգստացնում ամերիկյան դպրոցներում զանգվածային սպանությունների դեպքերը:
Դերասանուհու խոսքով՝ ինքը զանգել է իր բոլոր ծանոթներին, ինչի արդյունքում հայտնի անձինք ստորագրել են մի փաստաթուղթ, որով պարտավորվում են իրենց կրեատիվությունը ու վարկանիշն օգտագործել փոփոխությունների հասնելու համար երկրի օրենսդրությունում, որը կարգավորում է ԱՄՆ-ում հրազենի վաճառքը:
Աստղերի թվում, որոնք ընդգրկվել են նոր խորհրդում, դերասանուհիներ Ռիզ Ուիզերսփունը, Ջենիֆեր Լոուրենսն են ու դերասան Սթիվ Քերելը, ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը: