Էստոնական Estonian Air ավիափոխադրողը դադարեցնում է չվերթեր իրականացնել Տալլին-Մոսկվա ուղղությամբ: Ինչպես ասվում է ավիաընկերության կայքում, հոկտեմբերի 26-ից ուղևորներին այդ ուղղությամբ կտեղափոխի ռուսական «Աերոֆլոտը» կոդշերինգային համաձայնագրի շրջանակում:
Ղազախստանում տեղի ունեցած ԵՏՄ վեհաժողովի ընթացքում երեկ կայացվել է անսպասելի որոշում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվել է Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը։ Հիշեցնենք, որ նա ընդամենը մեկ տարի առաջ էր նշանակվել այդ բարձր դիվանագիտական պաշտոնում, որն, իհարկե, նրա՝ վարչապետական աթոռից զրկվելուց հետո շատերի մոտ ընկալվում էր իբրև «պատվավոր աքսոր»։
ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը հաջորդ տարվա փետրվարից կստանձնի Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս մասին երեկ Աստանայում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը վարելիս:
Փոստային առաքանիների ուղին՝ մաքսանենգության թիրախ. պրակտիկան ցույց է տալիս, որ շատ հաճախ մաքսանենգները հենց այս ճանապարհով են փորձում թմրանյութ տեղափոխել: Միայն անցած տարի Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները փոստային առաքումների միջոցով թմրանյութի ապօրինի ներմուծման և արտահանման առանձնակի խոշոր չափի խմբաքանակներ են բացահայտել, մասնավորապես շուրջ 4.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանումը Կանադա:
Արա Աբրահամյանը, փաստորեն, հրաժարվեց ՕԵԿ-ին աջակցելու գաղափարից և հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին։ Ո՞ւմ համար է նա կուսակցություն ստեղծում և հարթում դեպի իշխանության տանող ճանապարհը՝ ինքը չունենալով իշխանության մեջ որևէ դերակատարում ունենալու սահմանադրական իրավունք։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ չի ներկայացել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա ոստիկանությանն ուղարկել է հոկտեմբերի 13-ի իր հայտարարությունը, որով հրաժարվել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ապացույցներ ներկայացնել` պատճառաբանելով, թե իրավապահներին չի վստահում:
Հոկտեմբերի 17-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն՝ մասնակցելու միության ստեղծման 17 ամյակին նվիրված միջոցառմանը:
ԱՄՆ-ը դատապարտել է վերջերս Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումները՝ այն անվանելով ՄԱԿ-ի պատժամիջոցների ուղղակի խախտում ու իր միջազգային պարտավորությունների չկատարում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Էլչին Բեհբուդովը հոկտեմբերի 14-ին այցելել է պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Սալյանի շրջանի Խըդըրլը ավանում տեղակայված կարգապահական բնույթի զորամաս:
Հունգարիան փակել է սահմանը Խորվաթիայի հետ, որպեսզի կասեցնի փախստականների հոսքը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն գործողությունների արդյունքում՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 15.50-ին, Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի մոտ 15-ամյա տղան հայտնաբերվել է:
2015թ. հոկտեմբերի 16-ից 18-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Չինաստանի ռազմական գիտությունների ասոցիացիայի և ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող Սիանգշանի 6-րդ համաժողովին:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.30-ին թունավորման նախանշաններով Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 13-րդ շարքի տներից մեկի բնակիչներ Ս. Գ.-ը (1948 թ. ծնված), Ե. Գ.-ը (1952 թ. ծնված) և Գ. Ա.-ը (1987 թ. ծնված):
Հոկտեմբերի 17-ին, ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում` անասնագոմում:
Բացառիկ կադրեր. Արցախի հյուսիսային սահմանին ոչնչացվել է ադրբեջանցի 2 զինվոր:
Շվեդիայի իշխանությունները բացել են աշխարհում առաջին հիվանդանոցը, որը նախատեսված է սեքսուալ հանցագործություններից տուժած տղամարդկանց համար, գրում է շվեդական Local պարբերականը:
Դափնին մաքրության, նպատակասլացության, հաղթանակի և անմահության սիմվոլն է: Նա տալիս է կենսական ուժ, հաջողություն և ցանկությունների կատարում:
Որպեսզի սոխ տապակելիս վատ հոտ չգա, ձեթի մեջ աղ ավելացրեք և տապակեք մարմանդ կրակով:
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին դատապարտում է ինքնասպանությունը` որպես հուսահատության, աստվածմերժության դրսևորում: Մարդ ինքնասպանության է դիմում սովորաբար այն ժամանակ, երբ որևէ դժվարություն անհաղթահարելի է թվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն նշանակված Կարեն Սերյոժայի Հարությունյանն էներգետիկ համակարգում աշխատում է 1996-ից։
Healthylivingstyle կայքը ներկայացնում է բաղադրատոմս, որն օգնում է բուժել գասրիտը, աղիքային բորբոքումները, ստամոքսի թթվայնության և մարսողության հետ կապված խնդիրները:
«Հայաստանը, կարծում եմ, արդեն վաղուց պատրաստվում է հնարավոր պատերազմի, քանի որ Հայաստանին չհաջողվեց վերջին 20 տարիների ընթացքում բանակցությունների միջոցով միջազգային իրավունքով ամրագրել 1990-ականների սկզբին ունեցած իր ռազմական հաջողությունները»:
Հայաստանը յուրահատուկ երկիր է, հայ ժողովուրդն էլ՝ աշխարհի ամենայուրահատուկ ժողովուրդը: Այստեղ՝ Հայաստանում, և Հայաստանից դուրս՝ աշխարհում, հայերն իրենց հանապազօրյա կյանքով ու գործունեությամբ ապացուցում են ժողովրդական իմաստնություններն ու բանահյուսական դարձվածքները: «Տաշած քարը գետնին չի մնա», «Կարմիր կովը կաշին չի փոխում», և այլն: