Բաժիններ՝

Սեռական հասունացման խնդիրներ. Ի՞նչ միջոցներով կարելի է հաղթահարել տարիքային որոշ բարդույթները

– Սեռական հասունացման խնդիրներ. Ի՞նչ միջոցներով կարելի է հաղթահարել տարիքային որոշ բարդույթները: Գուցե պետք է համբերությամբ սպասե՞լ, որ տարիքն անցնի, ցանկություններն էլ՝ հետը:

– 2-րդ դարում առաջավոր ասիական և եգիպտական ճգնավորական կենտրոններում գործում էին ճգնավորներ, աղոթում, ճնշում իրենց անձը: Բայց պարզվում է, որ ամենադժվար հաղթահարելի մեղքը մտային, ցանկական, ցասումնական և զգայական մեղքերն են: Քանի որ ամեն տարիք բերում է իր ներքին զորությունը, և ինչպես ծաղիկը, որ բացվում է, պետք է փոշոտվի և պտուղ տա, այնպես էլ ամեն երիտասարդ աճում է, ծաղկում, և այդ ընթացքում զարգանում է նրա ցանկական աշխարհը:

Եթե այդ աշխարհը չլինի, նա իներտ լինի, գործ չանի, չսովորի, բարիք չգործի, ապա մարդիկ չեն ամուսնանա, սերնդափոխություն չի լինի և այլն: Այդ ամենը մեզ մղում է բարիք գործելուն: Երբ մարդ դեռևս չի հանդիպել իր երկրորդ կեսին, նա կարող է ունենալ հրապուրանքի պահեր, ներքին պայքար: Դրա համար մենք աղոթում ենք, Սբ. Պատարգի ենք մասնակցում, խոստովանում մեղքերը, հաղորդություն ստանում: Երկրորդ դարի ճգնավորներից մեկն ասել է, որ աշխարհում չկա այնպիսի պատերազմ, որը հավասարվի հոգևոր պատերազմին, քանի որ, ինչպես Պողոս առաքյալն է ասում, «մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ` իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփես. 6: 12): Մենք պիտի ուժ և կարողություն հայցենք, որ կարողանանք թե սեփական ուժերով, թե քահանայի օգնությամբ հաղթահարել տարիքային այդ բարդույթները:

Կարևորը չհուսահատվելն է: Փորձությունները կգան, իսկ մենք Աստծո օգնությամբ միշտ պետք է դրանք հաղթահարենք:

Օրհնությամբ` Տ. Շահե քահանա Հայրապետյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս