
«Կմնամ իմ պաշտոնում, եթե «Չելսին» մրցաշրջանն ավարտի մրցաշարային աղյուսակի միջնամասում». Ժոզե Մոուրինիո

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ չի վախենում իր պաշտոնից հեռացվելուց:
«Կմնա՞մ արդյոք իմ պաշտոնում, եթե «Չելսին» ավարտի մրցաշրջանը մրցաշարային աղյուսակի միջնամասում: Այո՛: Բայց ես չեմ մտածում, որ մենք մրցաշրջանն այդպես կավարտենք:
Ես անձամբ հանդիպել եմ ակումբի սեփականատիրոջ հետ, և նա հայտնել է իր լիակատար աջակցության մասին: Բայց ես մինչ այդ էլ գիտեի, թե ինչու են ինձ թիմ կանչել: Մենք 2 տարի առաջ հանդիպում ունեցել էինք:
Ես գիտեմ, թե ինչու եմ պայմանագիր ստորագրել, թե ինչու են սեփականատերը և տնօրենների խորհուրդը առաջարկել ինձ երկարաձգել պայմանագիրը: Նրանք պարտավոր չէին դա անել, և ես դեռ հին պայմանագրով մի քանի տարի ունեի:
Ինչո՞ւ ակումբը հանդես եկավ ինձ աջակցելու մասին հայտարարությունո՞վ: Հնարավոր է, որպեսզի ստիպեն մամուլին լռել: Հնարավոր է, որպեսզի ավարտվեն իմ հրաժարականի հետ կապված սպեկուլյացիաները»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը