
«13 ֆուտբոլիստներով հնարավոր չէ անընդհատ խաղալ բարձր մակարդակի վրա և պայքարել բոլոր տիտղոսների համար». Պեպ Գվարդիոլա

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի «Վերդերի» հետ արտագնա խաղից առաջ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գանգատվել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մեծ քանակից:
«Դա ագրեսիվ թիմ է, որը լավ պրեսինգի է ենթարկում: Նրանք շատ արագ ֆուտբոլիստներ ունեն և շատ վտանգավոր են ստանդարտների ժամանակ:
Եթե մենք չկարողանանք վերահսկել նրանց հակահարձակումները, ապա կարող ենք պրոբլեմներ ունենալ:
Ամենավտանգավորը նրանց 4 պարտություններն են: Նրանց թավ խաղալու ցանկությունը և կենտրոնացումը կլինի ամենաբարձր մակարդակի վրա:
Սահմանել ռեկորդ լավ կլիներ, բայց ինձ համար ավելի կարևոր է, թե մենք ինչպես կխաղանք: Դադարից առաջ մենք բոլոր հանդիպումներում շատ վտանգավոր պահեր էինք ստեղծում և գործնականում ոչինչ թույլ չէինք տալիս անել մեր դարպասների մոտ: Մենք լավ վերահսկում էինք խաղը:
Մեր լավ ելույթների պատճառը թիմում բարձր մրցակցությունն էր: Սակայն հիմա ես մի փոքր անհանգստացած եմ, որովհետև 13 ֆուտբոլիստներով հնարավոր չէ անընդհատ խաղալ բարձր մակարդակի վրա և պայքարել բոլոր տիտղոսների համար»,- ասել է մարզիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը