
Կատուներ, վհուկներ ու Քարդաշյան. Հելոուինի կոստյումների էվոլյուցիան

Mode Glam պորտալը Հելոուինի տոնին ընդառաջ՝ հրապարակել է նոր հոլովակ «Նորաձևության 100 տարի» վիդեոշարքից, որտեղ ցուցադրվում է կառնավալային կոստյումի էվոլյուցիան՝ սկսած 1915 թվականից, հայտնում է korrespondent.net-ը:
Հելոուինն ավանդաբար նշվում է հոկտեմբերի 31-ին՝ Բոլոր սրբերի օրվա նախօրեին:
Այն տոնվում է հիմնականում անգլալեզու երկրներում, սակայն 20-րդ դարավերջին Հելոուինի ատրիբուտիկան ներթափանցեց եվրոպական երկրներ ու ԱՊՀ տարածք:
Այս օրն ընդունված է կրել սարսափի դասական ֆիլմերի կերպարների կոստյումներ:
Նշենք, որ Հելոուինի տոնի սիրահարների շրջանում տարածված է կոստյում, որը ծաղրում է Քիմ Քարդաշյանին ու նրա հայտնի կերպարը՝ արված PAPER ամսագրի համար: