
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբը» ժողով է անցկացրել

2015 թ. հոկտեմբերի 17-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ստեղծած «Ընդդիմության միասնական շտաբ»-ի նախաձեռնությամբ Շտաբի գրասենյակում (Երևան, Երզնկյան 75) տեղի ունեցավ Ճակատի մաս կազմող ուժերի ակտիվի առաջին ընդհանուր ժողովը:
Ժողովին ներկա էին նաև Ճակատի Քաղաքական խորհրդի անդամները:
Ժողովը վարեց «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանը:
Քաղաքական խորհրդի անդամները ներկայացրեցին պայքարի ռազմավարության և մարտավարության վերաբերյալ Քաղաքական խորհրդի մոտեցումները, դրանց մասին արդեն կայացված որոշումների բովանդակությունը, պատասխանեցին ժողովի մասնակիցների հարցերին, ինչպես նաև ի գիտություն ընդունեցին Ճակատի հետագա գործունեության կազմակերպման վերաբերյալ նրանց առաջարկություններն ու դիտողությունները: