
«Միթե՞ այս աղջիկները մոդել չեն». ամենասեքսուալ տեսահոլովակը վոլեյբոլի մասին

Նախագծի հեղինակը կանանց «Դինամո-Կազան» վոլեյբոլային ակումբն է:
«Երբ ասում են «Այս հիասքանչ վոլեյբոլիստուհին», ապա դա կարելի է երկակի իմաստով հասկանալ: Առաջին իմաստով, իհարկե դա նշանակում է, որ վոլեյբոլիստուհին ունի գերազանց սպորտային որակներ և կարող է փոքրիկ սպորտային հրաշքներ գործել:
Բայց կա նաև երկրորդ նշանակությունը և դրանով կանանց վոլեյբոլը շահեկանորեն տարբերվում է շատ այլ սպորտաձևերից:
Վոլեյբոլիստուհիները ոչ միայն սպորտսմենուհիներ են, այլ նաև կանայք, ուղղակի հիասքանչ կանայք»,- այսպես է բացատրում ակումբը այսպիսի տեսահոլովակի ի հայտ գալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը