
Արզումանյանը մարզվում է անհատական ծրագրով՝ հոգնածության պատճառով

Պերմի «Ամկարը» շարունակում է նախապատրաստվել հոկտեմբերի 17-ին կայանալիք Մոսկվայի «Դինամոյի» հետ հանդիպմանը: Նախապատրաստական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը մարզվում է անհատական ծրագրով:
«Ամկարի» գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների և Արզումանյանի մասին:
«Ֆուտբոլիստներ կան, ովքեր իրենց ազգային հավաքականների կազմերում հանդիպումների են մասնակցել՝ Արզումանյանը, Բալանովիչը և Սելիխովը:
Արզումանյանն անհատական ծրագրով է մարզվում, քանի որ կուտակված հոգնածություն ունի»,- նշել է Գաջիևը:
Սիրարփի Աղաբաբյան