
Կուբացի երաժիշտները կես դարում առաջին անգամ նվագել են Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նստավայրում ավելի քան 50 տարում առաջին անգամ հանդես են եկել կուբացի երաժիշտներ:
Հոկտեմբերի 15-ին Orquesta Buena Vista Social Club համույթը նվագել է Սպիտակ տանը հրավիրված ընդունելության ժամանակ, Բարաք Օբամայի ներկայությամբ, հայտնում է Associated Press-ը:
«Հրաշալի է, որ դուք այստեղ եք»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ երբ 1998 թվականին լույս է տեսել այդ խմբի մասին վավերագրական ֆիլմը, ինքը ձեռք է բերել ձայնասկավառակը:
Կուբացի երաժիշտների ելույթը նշանավորել է երկու երկրների հարաբերությունների ջերմացումը:
Մի քանի տասնյակ տարիների թշնամանքից հետո ԱՄՆ-ը ու Կուբան հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին: 2015-ին երկու երկրներում բացվեցին դեսպանություններ:
Buena Vista Social Club-ը երաժշտական նախագիծ է, որը ստեղծվել է ամերիկացի երաժիշտ, կոմպոզիտոր Ռայ Կունդերայի նախաձեռնությամբ: