Թուրքիայի ռազմաօդային ուժերը թուրք-սիրիական սահմանին ոչ թե ինքնաթիռ, այլ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են խփել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Ըստ պոլիգրաֆի՝ Վալերի Պերմյակովը հայտնել է, որ առաջինը սպանել է Աիդա Ավետիսյանին, ապա՝ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյաններին, ապա՝ Արմեն Ավետիսյանին, նրա կնոջը՝ Արաքսյա Պողոսյանին, հետո՝ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին և Սերյոժա Ավետիսյանին:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը գրոհել ու խփել են չճանաչված ինքնաթիռ, որը հատել էր երկրի օդային տիրույթը Սիրիայի կողմից:
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության իրականացրած հակաահաբեկչական միջոցառումների հետևանքով ձերբակալվել են 5 ադրբեջանցիներ, ովքեր կռվել են Սիրիայում ու Իրաքում գործունեություն ծավալող անօրինական զինված խմբավորումների շարքերում, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամանով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Տիգրան Խաչատրյանը հեռացվել է աշխատանքից:
Հաջորդ շաբաթ պարզ կլինի, թե ով է գլխավորելու սահմանադրական փոփոխությունների շտաբը։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Առաջադեմ մարդկությունը, եւ մասնավորապես ՀԱՊԿ եւ ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանականները պետք է իրենց վճռական «ոչ»-ն ասեն ֆաշիզմի, ծայրահեղականության եւ նացիզմի բոլոր դրսեւորումներին, իսկ միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցվող դատապարտող հայտարարություններն այս առնչությամբ պետք է լինեն օբյեկտիվ, եւ, որ ամենակարեւորն է, հասցեական:
ՀՀ իշխանությունները չեն կարող հաշվի չառնել, որ Հայաստանի օդային սահմանների խախտումները տեղի են ունենում նույն երկրի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող շրջափակման, կոշտ հռետորաբանության պայմաններում: Այլ առիթներով արագ արձագանքող և նախազգուշացնող հայտարարություններով հանդես եկող ՀՀ ՊՆ ընդունել է այնպիսի կեցվածք, կարծես որևէ միջադեպ չի եղել: Սա մտահոգիչ դիքրոշումը է, հաշվի առնելով այն, որ թուրքական կողմը տեղի ունեցածի կապակցությամբ անգամ ներողություն կամ ափսոսանք չի հայտնել:
«Սու-30» կործանիչները, որոնք Ռուսաստանը տրամադրել է Իրաքին, արդեն հարվածներ են հասցնում Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում են իրաքյան ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Իրաքի բանակի մամլո կենտրոնին՝ Media War Cell-ին:
Սիրիայի կառավարական զորքերն ու նրանց դաշնակիցները ռուսական ավիացիայի աջակցությամբ գրոհում են ապստամբների՝ Հալեպից հարավ ընկած դիրքերը:
Լուսինե Սահակյանն ասաց, որ ամբողջ ընթացքում, երբ Վալերի Պերմյակովը նկարագրել է, թե ինչ է արել, ասում էր ժպիտով, իսկ երբ նրան հացնում էին՝ արդյոք հոգին չի՞ ցավում, նա պատասխանում էր՝ ոչ: «Ասում էին՝ բայց չէ՞ որ դու ասում էիր, որ զղջում ես (ասում էր՝ ես ցանկանում եմ, որ մարդիկ ինձ հասկանան ու ներեն իմ արածի համար), մի առումով դա ես ասում, մյուս առումով ասում ես, որ հոգիս չի ցավում, ասում էր՝ չէ, իմ մարմնի ոչ մի տեղն էլ չի ցավում, հոգին ոնց կարող է ցավել: Այս աստիճանի պրիմիտիվ անձնավորություն է ինքը»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Ռուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերն արդեն զգալի արդյունքների են հասել Սիրիայում: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը լքել է Բրյուսելում անցկացվող ԵՄ ղեկավարների գագաթաժողովը բուլղարա-թուրքական սահմանին փախստականների ու սահմանապահների բախումների մասին հաղորդագրություններից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մինչ Հայաստանում ու Արցախում փորձում են դուրս զալ շոկից՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին հայտարարություններից հետո, երբ վերջինս հասկացնել տվեց, որ ՀԱՊԿ-ի վրա հույս չդնենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի համատեքստում, ռուսական կողմը, փաստացի, նոր անակնկալ է պատրաստել՝ ռազմատեխնիկայի վաճառքի հերթական գործարքի բանակցությունների շուրջ տեղեկատվությանը տարածվեց։
Երևանում հոկտեմբերի 17-ին կրկին որոշ փողոցներ փակ կլինեն: Համաձայն Երևանի քաղաքապետարանի որոշման՝ «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի շրջանակում անցկացվող Հեծանվային մարաթոնի կապակցությամբ հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-13:00-ի շրջանում փակ կլինեն Հրազդանի մարզադաշտին հարակից կայանատեղիից՝ Իսակովի պողոտան – Սեբաստիայի փողոցի և Իսակ վի պողոտայի ուղեհանգույց – Բագրատունյաց փողոցը դեպի Գ. Նժդեհի հրապարակ:
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 16-ին Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստը նախագահել է հյուրընկալող երկրի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովում Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները պայմանավորվել են ձևավորել ուժային խմբավորում «արտաքին սահմաններին ճգնաժամային իրավիճակի» առաջացման դեպքում:
Տիկին Քլունին և պարոն Ռոբերթսոնը ներկայացրել են Հայաստանը՝ որպես երրորդ կողմ, ինչը նպատակ ուներ բացառել ՄԻԵԴ կողմից Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ, որպեսզի դադարեցնի երկրում ծայր առաջ բռնությունների ալիքը:
«Համադասարանցիներ» սոցիալական կայքով Վալերի Պերմյակովը գրագրություններ է ունեցել իր ընկերների հետ և նշել, որ ինքն այստեղ մասնակցում է ինչ-որ հակամարտության, և յուրաքանչյուր գիշեր իրենք 40 հազարական կրակոց են արձակում: Լ. Սահակյանի խոսքով՝ կան այսպիսի բազմաթիվ փաստեր, որոնք խոսում են այն մասին, որ Վալերի Պերմյակովը խնդիրներ ունի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ԱՊՀ երկրները պետք է համաձայնեցված արձագանքեն ահաբեկիչների՝ Աֆղանստանից Կենտրոնաասիական տարածաշրջան ներխուժելու փորձերին:
Կարևոր է գնահատել՝ այդ աճն ի՞նչ է իրականում ստեղծում. կարևորությունը թվերի մեջ չէ, այլ, թե ինչ ենք շահում, ու այդ ցուցանիշները բավարա՞ր են Հայաստանի համար, թե՞ ոչ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել:
Ղազախստանի հարավարևելյան Բուրաբայ հանգստավայրում մեկնարկել են միանգամից երկու խոշոր միջազգային ձևաչափի միջոցառումներ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, հայտնում է LifeNews-:
Եվրամիության ու Թուրքիայի ղեկավարները բրյուսելյան գագաթաժողովին համաձայնեցրել են գործողությունների նախնական պլանը, որը կոչված է սահմանափակել Եվրոպա ներգաղթյալների հոսքը:
Հոկտեմբերի 17-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև: 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Կուկը հայտարարել է, որ զենքի մի մասը, որը ԱՄՆ-ը ինքնաթիռներով ուղարկել էր Սիրիա, հայտնվել է քրդական զինված խմբավորումների մոտ:
Եթե Ռուսաստանը իր հույսը դրել է Արա Աբրահամյանի վրա, որը երկար տարիներ ապրելով ՌԴ-ում, он-ը она-ից չի տարբերում, արդեն հստակ երևում է, թե Ռուսաստանը ինչ կոպիտ սխալ է կատարում Հայաստանում։
Պարզվում է՝ ոչ. նույնիսկ այստեղ չուզողներ հայտնվեցին եւ պնդեցին՝ քանի որ նա Պողոսին «ոսկե բանալի» է տվել եւ Պետրոսին՝ «ժանգոտ կողպեք», հենց դրա համար էլ նրան պաշտոն տվեցին:
Արփինե Հովհաննիսյանը երեկ կառավարության հաստատմանն էր ներկայացրել ազատազրկվածների համար կարեւոր մի որոշում, որով պետք է փոխվեին կալանավայրերում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, անկողնային ու հիգիենիկ պարագաների, հանդերձանքի չափաբաժինները, դրանց շահագործման ժամկետները։ Նախկին որոշումն ընդունվել էր 2003 թվականին։ Այն ժամանակվանից շատ բան է փոխվել, եւ, բնականաբար, կային չկարգավորված հարցեր։