Բաժիններ՝

Ադրբեջանում ձերբակալվել են ԴԱԻՇ-ի կազմում կռված 5 ադրբեջանցիներ

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության իրականացրած հակաահաբեկչական միջոցառումների հետևանքով ձերբակալվել են 5 ադրբեջանցիներ, ովքեր կռվել են Սիրիայում ու Իրաքում գործունեություն ծավալող անօրինական զինված խմբավորումների շարքերում, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

4eec9d18910f66d5ffda29f1f2bec5d0

Ինչպես հայտնել են գործակալությանը Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբեր ու խմբավորումներ ստեղծելու, ինչպես նաև դրանց մասնակցելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա տրամադրելու ու մի շարք այլ մեղադրանքներով որպես կասկածյալներ ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ Նամիգ Գուլիև Շախիդ օղլուն, Խալիդ Գաջիվերդիև Ալիագա 59cca913a6733e99d01ec75cdb8b1359օղլուն, Թալեհ Մահիր Ահմեդովը, Էլվին Ասկերովն ու Անար Քերեմ Մահմուդով օղլուն։ Հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 12.1, 279.1, 12.3, 28, 214.2.1, 12.3, 214.2.3, 12.1, 218.2 ու 283-1.3 հոդվածներով: Ձերբակալվածները պատասխանատվության են ենթարկվելու որպես մեղադրյալ:

df4a35e0e5ed90e58310cf6cfaf2e3f7 (1)

Հաստատվել է, որ վերոնշյալ անձինք 2012-2015 թվականներին Սիրիայի ու Իրաքի տարածքում մասնակցել են տարբեր անօրինական զինված խմբավորումների գործունեությանը, այդ թվում՝ կռվել են ԴԱԻՇ-ի, «Ջեբխատ ան-Նուսրա», «Ջունդ ալ-Խիլաֆի» և այլ ահաբեկչական խմբավորումների կազմում։

90be801df63c97ce2dcf2f841db297c7
Ներկայում իրականացվում են օպերատիվ որոնողական աշխատանքներ՝ բացահայտելու հակաօրինական գործունեության մեջ ընդգրկված մյուս անձանց:

8812bee3c634851460cfe7acede1d12a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս