Բաժիններ՝

Ռուսական «Սու-30» կործանիչներն սկսել են հարվածներ հասցնել Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերին

«Սու-30» կործանիչները, որոնք Ռուսաստանը տրամադրել է Իրաքին, արդեն հարվածներ են հասցնում Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում են իրաքյան ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Իրաքի բանակի մամլո կենտրոնին՝ Media War Cell-ին:

Media War Cell-ի տվյալով՝ «Սուխոյ» տեսակի կործանիչը ոչնչացրել է զինյալների երեք թաքստոց Սալահեդդին նահանգում ու նրանց ավտոշարասյունը, որն ուղևորվում էր Մոսուլ:
Հաղորդագրությունն ուղեկցվել է իրաքյան տարբերանշանով «Սու-30» կործանիչի լուսանկարով:

Տեղեկությունն այն մասին, որ Իրաքի ռազմաօդային ուժերն ստացել են Սու-30» կործանիչներ, առաջին անգամ է հայտնի դառնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031