
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը զգալի արդյունքների են հասել Սիրիայում. Պուտին

Ռուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերն արդեն զգալի արդյունքների են հասել Սիրիայում: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
Պուտինի ելույթի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:
«Գործելով օդից ու ծովից՝ սիրական կողմի հետ նախապես համաձայնեցված թիրախներով, մեր զինծառայողները հասել են զգալի արդյունքների: Ոչնչացվել են ռազմամթերքի պահեստներ ու ղեկավարման տասնյակ կետեր, հարյուրավոր ահաբեկիչներ ու մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա: Ընդ որում՝ մենք հանդես ենք գալիս ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու առավելագույնս ընդգրկուն կոալիցիայի ձևավորման օգտին»,- ասել է Պուտինը: