Բաժիններ՝

Ղազախստանում բացվել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովը

Ղազախստանի հարավարևելյան Բուրաբայ հանգստավայրում մեկնարկել են միանգամից երկու խոշոր միջազգային ձևաչափի միջոցառումներ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, հայտնում է LifeNews-:

Նախօրեին Բուրաբայ են ժամանել նախկին հետխորհրդային տիրույթի մեծ մասի պատվիրակություններն ու հարյուրավոր լրագրողներ: Գագաթաժողովում երկրների մեծ մասը ներկայացված է նախագահների մակարդակով: Բացառություն են կազմում Թուրքմենստանը, Մոլդովան ու Ուկրաինան: Մասնավորապես, Կիևից նիստին ներկա է Ղազախստանում Ուկրաինայի գործերի հավատարմատար Յուրի Լազեբնիկը:

ԱՊՀ ղեկավարների խորհրդի նախորդ հանդիպումն անցկացվել էր առանց Ուկրաինայի, քանի որ Կիևը հայտարարել է կազմակերպությունից դուրս գալու մտադրության մասին:

Պատվիրակները հույս ունեն քննարկել 17 հարց, ընդ որում, ԱՊՀ անդամ-երկրների ղեկավարների խորհուրդը նիստ կանցկացնի նեղ ու ընդլայնված ձևաչափով: Նեղ ձևաչափով ԱՊՀ ղեկավարները քննարկելու են ՄԱԿ-ի ստեղծման 70-ամյակի կապակցությամբ հնչեցված հայտարարությունը ու միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, իսկ ընդլայնված ձևաչափով քննարկվելու են Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 30-րդ տարելիցի հետ կապված դիմումն ու միգրացիոն խնդիրների իրավական ապահովման խնդիրները:

Բացի այդ՝ գագաթաժողովի շրջանակում նախատեսվում է պետությունների ղեկավարների մի շարք երկկողմ հանդիպումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս