Թուրքիայի ռազմաօդային ուժերը սիրիական սահմանին ԱԹՍ են խփել. ԶԼՄ-ներ
Թուրքիայի ռազմաօդային ուժերը թուրք-սիրիական սահմանին ոչ թե ինքնաթիռ, այլ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են խփել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Ավելի վաղ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել էր, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը գրոհել ու խփել են չճանաչված ինքնաթիռ, որը հատել էր երկրի օդային տիրույթը Սիրիայի կողմից:
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նախազգուշացրել է, որ իր երկրի օդային տարածքն անօրինական կերպով հատողները կպատժվեն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են: