Արա Աբրահամյանը քաղաքական դաշտ է մտնում Կրեմլի պատվերով. «ՀԺ»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը երեկ «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում ասում էր, թե Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանի քաղաքական դաշտ է մտնամ Կրեմլի պատվերով։

– Պարոն Համբարյան, Արա Աբրահամյանը ազդարարեց, որ Հայաստանի քաղաքական դաշտ է մտնում եւ կուսակցություն է բացելու, որը կմասնակցի ԱԺ առաջիկա ընտրություններին։ Ըստ ձեզ, ի՞նչ նպատակ է սա հետապնդում եւ ի՞նչ հարց է սրանով լուծվում։

– Նախ, արձանագրենք, որ Արա Աբրահամյանի համար թագավորներից թագավորը մնում է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, այսինքն ՌԴ նախագահը, եւ Աբրահամյանը չի էլ թաքցնում, թե ում պատվերներն է ինքը կատարում։ Այսինքն, ինքը Հայաստան եկել է Կրեմլի պատվերով։

Բայց եթե Հայաստանում Արեւմուտքից հովանավորվող որեւէ ուժ քաղաքական դաշտ է մտնում քիչ թե շատ ավելի կոռեկտ, ապա, ցավոք, ռուսական կողմի պահով նույնը չի կարելի ասել, ռուսները իրենց գլխավոր քաղաքական տիկնիկներից մեկին, ի դեմս Արա Աբրահամյանի, ներմուծում են Հայաստանի քաղաքական դաշտ փնթիությամբ։ Ի տարբերություն Արեւմատքի, Ռուսաստանը մեր քաղաքական դաշտում չունի այն գործիչներին, որոնք հստակ կարտահայտեին Ռուսաստանի կարծիքը։ Հիմա փորձում է այդ բացը լրացնել, բայց ինչպես ՌԴ նախկին վար չապետ Չեռնոմիրդինն էր ասում՝ ուզում էինք անել լավ, բայց ստացվեց ինչպես միշտ։

Եթե Ռուսաստանը իր հույսը դրել է Արա Աբրահամյանի վրա, որը երկար տարիներ ապրելով ՌԴ-ում, он-ը она-ից չի տարբերում, արդեն հստակ երևում է, թե Ռուսաստանը ինչ կոպիտ սխալ է կատարում Հայաստանում։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը ոչ ադեկվատ անձի է հովանավորում։ Խոսքս Անդրանիկ Նիկողոսանի մասին է, որը հայտարարում էր, թե Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի Դաշնության մաս։ Բայց սրանք անհոգի իրեր են, որոնց օգտագործում ու դեն են նետում։ Հիմա Արա Աբրահամյանը կարող է ասել, որ ինքը Ռուսաստանի մա լիշկան է Հայաստանում։

– Այսինքն, դուք վստա՞հ եք, որ քաղաքական այս պրոյեկտը բացառապես Ռուսաստանի ներդրումն է Հայաստանում։

– Միանշանակ։ Նախ, Արա Աբրահամյանի միջոցով Ռուսաստանը ցանկանում էր իր վերահսկողությունը հաստատել նաեւ տարբեր երկրնհրում հայկական համայնքների վրա. իզուր չէ, որ Աբրահամյանը իրեն հռչակել է նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, եւ բացի դրանից, ինքը միշտ յուրահատուկ հպարտությամբ է հայտարարում իր եւ Կրեմլի սերտ կապերի մասին։ Սա ոչ մեկի համար նորություն չէ, եւ առանց Կրեմլի հրահանգի՝ Արա Աբրահամյանը մեկ քայլ էլ չի կատարում։

Գիտենալով, թե Ռուսաստանի Դաշնությունն ինչ երկիր է, ինչ տոտալ վերահսկողություն կա խոշոր բիզնեսի վրա, ո՛չ Արա Աբրահամյանը, ո՛չ էլ Ռուսաստանում բնակվող ազգությամբ հայ որեւէ բիզնեսմեն, որը մեծ կարողությունների տեր է, չի կարող ինքնուրույն որեւէ քայլ կատարել, եթե այդ քայլը համաձայնեցված չէ Կրեմլի հետ։ Ես դրանում համոզված եմ 100 տոկոսով։

– Տեսակետ կա, որ Արա Աբրահամյանով փորձ է արվում լցնել Գագիկ Ծառուկյանի տեղը Հայաստանի քաղաքական դաշտում, որը բաց է մնացել փետրվարտասներկուսյան հայտնի սկանդալային իրադարձություններից հետո։ Որքանո՞վ է սա տրամաբանական։

– ՀՀ քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստանի» կազմաքանդումից հետո բավական լայն հորիզոններ կան բացված, եւ այդ բացը լրացնելու համար, իհարկե, պետք են խոշոր ֆինանսական ռեսուրսներ, իսկ նման ռեսուրսներ, իհարկե, ունեն խոշոր բիզնեսմենները։ Բայց Արա Աբրահամյանը գոնե թող իր կիսակառույցները մայրաքաղաքի կենտրոնում ավարտի, հետո հայտարարություններ անի երկրին օգնելու մասին։

– Խոսակցություններ կան, որ Արա Աբրահամյանի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին, ըստ ամենայնի, կմասնակցի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» նախաձեռնության հետ, որը կուսակցություն պետք է դաոնա։ Ինչի՞ կարող են նրանք հասնել, ի՞նչ շանս եք այստեղ տեսնում։

– Ամեն ինչ էլ սպասելի է, ոչ մի բան չի կարելի կտրականապես հերքել։ Այն, որ Արթուր Բաղդասարյանին պետք էր փոխել իր սեփական կուսակցության դեմքը բնական Է։ Այս կուսակցությունը, որ նախորդ Աժ-ում ներկայացված էր 20 պատգամավորով, հիմա ունի 4-5 պատգամավոր, եւ իրենք էլ շատ լավ գիտեն, թե ինչպես են այնտեղ հայտնվել, այսինքն, իշխանությունների հովանավորությամբ։ Եվ Արթուր Բաղդասարյանին պետք էր փոխել «Օրինաց երկիր» պրոյեկտը։ Արթուր Բաղդասարյանը այն քաղաքական գործիչներից է, որը ունի յուրահատուկ հռետորական արվեստ եւ կարող է ամեն ինչի տա կից դուրս գալ, այնպես որ, Արթուր Բաղդասարյանի հռետորաբանությունը և գումարած Արա Աբրահամյանի փողերը կարող են արդյունքը տալ, հաշվի առնելով, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր կան Հայաստանում ընտրությունների ժամանակ։ Երևի թե հենց այս հույսով Էլ Արա Աբահամյանը կցանկանա միավորվել Արթուր Բաղդասարյանի հետ, որովհետեւ եթե Արա Աբրահամյանը փորձի իր սեփական ինտելեկտուալ բազայով առաջ գնալ, ապա ոչ մի հաջողություն չի ունենա։

Հարցազրույցն ամբողջվությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս