Բաժիններ՝

Սիրիական բանակը իրանցի զինվորականների ու «Հեզբոլլահի» օգնությամբ գրոհում է Հալեպը. Reuters

Սիրիայի կառավարական զորքերն ու նրանց դաշնակիցները ռուսական ավիացիայի աջակցությամբ գրոհում են ապստամբների՝ Հալեպից հարավ ընկած դիրքերը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրին:

Աղբյուրի խոսքով՝ զինված օպերացիան սկսվել է Հալեպի նահանգի հարավային մասում ընկած գյուղական բնակավայրը գրոհելով: Սիրիական բանակը զինյալների հետ ծանր մարտեր է մղում Հալեպ քաղաքից մոտավորապես 12 կմ դեպի հարավ՝ Ջեբել Ազզանի մոտակայքում:

Ինչպես հայտնել է բարձրաստիճան սիրիացի զինվորականը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին են միացել իրանցի հարյուրավոր զինվորականներ ու «Հեզբոլլահի» մարտիկները:

«Սա հենց խոստացված մարտն էր»,- ասել է աղբյուրը ու նշել, որ հարձակման խմբի հիմնական միջուկը կազմել են սիրիացի զինվորականները:

«Թիրախները, որոնք ենթարկվել են ռուսական ավիացիայի հարձակմանը, գտնվում են Հալեպը Դամասկոսին միացնող գլխավոր ճանապարհի հարևանությամբ»,- ասել է Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդուռահմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս