
BMW-ի ղեկավարը Ֆրանկֆուրտի ավտոսրահի բացման ժամանակ ուշաթափվել է

Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահի բացման արարողության ժամանակ BMW ընկերության գլխավոր տնօրեն Հարալդ Կրյուգերը ուշաթափվել է, հայտնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ BMW ընկերության 49-ամյա գլխավոր տնօրենը կորցրել է գիտակցությունը մամլո ասուլիս սկսելուց անմիջապես հետո: Նրան իր երկու օգնականները անմիջապես հեռացրել են բեմից:
Միջոցառումն անորոշ ժամանակով հետաձգվել է:
BMW-ի ներկայացուցիչ Մաքսիմիլիան Շեբերլը պատմել է, որ Կրյուգերի ինքնազգացողությունը վատացել էր մինչ շնորհանդեսը:
Ինչպես հայտնում է BILD-ը, Կրյուգերը հոսպիտալացվել է ինսուլտի նախանշաններով, սակայն ներկայում վիճակը կայունացել է, նա իրեն արդեն լավ է զգում: