Օվշորի միամիտ աղվեսը ինչպես է լափել այդ դոլարները. Գուրգեն Եղիազարյանի ակնարկը՝ Տիգրան Սարգսյանին

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կարծում է՝ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարը բաժանված է 3 հատվածի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ առաջին հատվածում «մաքուր, անմեղ ու պարզ» երիտասարդներն են, երկրորդում՝ մարդիկ են, որոնք «իրենց խնդիրներն են լուծում», որոնք «ուղղորդված» են, իսկ երրորդ հատվածում, ըստ նրա՝ մարդիկ են, որոնք «պահի տակ պետք է որոշեն՝ որի կողմը պետք է լինեն»:

Գ. Եղիազարյանը իր նշած պայքարողների առաջին խմբին «երկու ձեռքով» կողմ է, բայց կարծում է՝ պետք է աուդիտը լինի ՀԷՑ-ում. «Որպեսզի տեսնենք, թե այն օվշորի միամիտ աղվեսը (նկատի ունի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին:-Ա. Ք. ) ինչպես է լափել այդ դոլարները: Սրա դեմն առնելու համար պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում ցանցերում: Այստեղ շան գլուխը թաղված է օվկիանոսից այն կողմ: Հասկանանք՝ նախորդ տարիներում այս ցանցերում ինչպես են աշխատել: Գուցե Բիբինին գցել են այնպիսի իրավիճակում, որ նա ստիպված է եղել նման կերպ տնօրինի այդ փողերը»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս