
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Ռուսաստանին Սիրիայի պատճառով «միջազգային մեկուսացման» մեջ հայտնվելու մասին

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջազգային մեկուսացման ենթարկվել, եթե շարունակի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Վերջինս, սակայն, ընդգծել է, որ Ռուսաստանի համար շահավետ կլիներ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակ տոնելը:
«Ռուսաստանը շահագրգռված է այդ հակաահաբեկչական կոալիցիայի հաջողությամբ: Ռուսաստանը, իհարկե, կցանկանար տեսնել ԴԱԻՇ-ի ոչնչացման ռազմավարության հաջող իրականացումը»,- ասել է Էռնեստը:
Նա դարձյալ կրկնել է, որ «Ասադի հեռանալու ժամանակ եկել է»:
Բացի այդ՝ Սպիտակ տան մամլո քարտուղարը չի բացառել Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նոր բանակցությունների անցկացումը:
Նրա խոսքով՝ Օբամայի ու Պուտինի հարաբերություններն այնպիսին են, որ «դրանք թույլ են տալիս միմյանց հետ բավականին բաց լինել»: