
ԱԺ առաջիկա եռօրյան դժոխային է լինելու Լյուդմիլա Սարգսյանի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկն այսօր դրամատիկ ընթացք կարող է ունենալ: Բացի նրանց, որ ՀՀԿ-ն բոլոր «զենքերը» գործի է դնելու սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ, որպեսզի ջախջախիչ հաղթանակ գրանցի ընդդիմախոսների նկատմամբ, ընդդիմադիր հատվածն էլ քնած չէ: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, օրինակ, իր շրջապատում տրտնջացել է, որ առաջիկա եռօրյան իր համար դժոխային է լինելու, որտեղ ինքը պարտադրված նույն շարքում ժամեր է անցկացնելու մարդկանց կողքին, որոնց հետ հիմա «շուն ու կատու» է:
ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի՝ նախագահական այցիցի հետո ՀԱԿ-ում նրա անունը լսել չեն ուզում, տիկին ատենապետին դասել են դավաճանների շարքը և մամուլով անգամ պարտադրում են հրաժարվել մանդատից, որը, ըստ իրենց, նրան է բաժին հասել Լևոն Տեր-Պետրոսյանի բարյացակամության շնորհիվ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: