«Երեկ Արամ Մանուկյանի հարցին պատասխանելով՝ Դուք կեղծ տեղեկություն եք տրամադրել՝ ասելով, որ Սերժ Սարգսյանը երբեք անձամբ հրապարակայնորեն չի ասել, որ չի ձգտում ԱԺ նախագահի պաշտոնին: Պետք չէ ապատեղեկացնել ժողովրդին»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ դիմելով սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:
Ներգաղթյալների առաջին խումբը հասել է մինչև Սերբիայի ու Խորվաթիայի սահմանը, որը Մերձավոր արևելքի հազարավոր փախստականների համար Եվրամիություն տանող նոր ճանապարհն է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար եւ ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնակազմի ֆիզիկական եւ մարտական պատրաստականության բաժնի ավագ տեսուչ, սամբո մարզաձեւի մարզիչ-մանկավարժ Ազատ Արտյուշի Անդրյանին:
Հայաստանի և Չեխիայի հանրապետությունները կարող են տարբեր ոլորտներում լայնորեն համագործակցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը, որն այսօր իր պատվիրակության հետ այց էր կատարել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ:
Վ.Պողոսյանը նշեց, որ 2018 թ. ՀՀ նախագահի ընտրությունից հետո ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն Սահմանադրության դրույթները և կառավարությունը պետք է հրաժարական տա ու ձևավորվի նոր կառավարություն՝ Սահմանադրության համապատասխան: Վ.Պողոսյանի խոսքով՝ հանձնաժողովը կքննարկի սա:
«Սա հղի է ներիշխանական հնարավոր քաոսով»,- նկատեց Ս.Ֆարմանյանը: Սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը համաձայնեց, որ իսկապես կարող է նման իրավիճակ առաջանալ, եթե պատգամավորների մի հոծ զագնված դուրս է գալիս խմբակցությունից և այլ պատգամավորների հետ անվստսհություն է հայտնում վարչապետին ու ընտրում է նորին:
«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության համասեփականատեր Դանիլ Խաչատուրովն ու ճանաչված կուտուրիե, նորաձևության բլոգեր Ուլյանա Սերգեենկոն որոշել են ամուսնալուծվել։ Ամուսնալուծության հայցն արդեն այսօր կքննի Մոսկվայի դատարաններից մեկը
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Յուվենթուսին» (1:2), «Ռեալը» ջախջախեց «Շախտյորին» (4:0), «ՊՍԺ»-ն հաղթեց «Մալմեին» (2:0):
Այսօր Ազգային ժողովի նիստում շարունակվում են Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները: Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է Սահմանադրությունը հատվածաբար դնել հանրաքվեի, սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ Սահմանադրության գլուխների միջև կա օրգանական կապ և այն կխզվի, եթե սահմանադրական փոփոփոխությունների մի նախագիծն ընդունվի, մյուսը՝ չընդունվի:
Հետաքննությունը տնային կալանքից ազատել է «Բաշնևտի» բաժնետոմսերի հափշտակման գործով մեղադրյալ, հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին:
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1996 թ. ծնված Վ.-ի բջջային հեռախոսը գողանալու մասին:
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում: Ադրբեջանական դիպուկահարը կրակել է Այգեհովիտի խաղողի այգիների ուղղությամբ, ինչի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Այգեհովիտի բնակիչ Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում այրվել է 3000 քմ խոտածածկույթ, Մուշ թաղամասում` Հայկական Կարմիր խաչի ընկերության մոտակայքում` 1000 քմ:
Այսօր Աժ-ում շարունակվելու են սահմանադրության նախագծի քննարկումը: Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը պատրաստակամություն է հայտնել ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել ամբողջ քննարկումները:
«Սահմանադրության համաձայն՝ ցանկացած կուսակցություն, ցանկացած կազմակերպություն իրավունք ունի բողոքի ինչ-որ ակցիայի, ավելին, որ դա կապված չէ բռնության հետ»,- ասել է Ժիրինովսկին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյին տված հարցազրույցում:
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սուպերկար տեսակի Lamborghini Aventador Pirelli Edition ավտոմեքենա է գնել:
Փոթիի շտապօգնության ծառայության տեղեկությունների համաձայն՝ երեկ Փոթիի երկաթուղային կայարանում գնացքի ու ջերմաքարշի բախման հետևանքով 5 մարդ է տուժել, նրանցից 4-ն արդեն տեղափոխվել են ստացիոնար, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
«ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 3-րդ կմ-ին անիվը պայթելու հետևանքով կորցրել է կառավարումը:
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը հանձնառություն է ստանձնել սեպտեմբերի 16-ից իրականացնել ՀՀ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների քննարկումներին նվիրված նիստերի ուղիղ հեռարձակումը Հանրային հեռուստաընկերության եթերում:
Վրաստանը հույս ունի շատ շուտով անդամակցել ՆԱՏՕ-ին Ուկրաինայում ստեղծված վիճակի ու Ռուսաստանի գործողությունների պատճառով, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին՝ հանդես գալով Լոնդոնում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Ուկրաինային 500 մլն դոլարի վարկի հատկացումը ֆինանսական ոլորտի զարգացման նպատակով:
«Բուհերի ինքնավարությունը մեծապես կախված է բուհերի ֆինանսական կայությունից: Ինչպես պետությունը, այնպես էլ մյուս շահառուները պետք է անեն հնարավորը՝ ապահովելու բուհերի ֆինանսական կայունությունը, ինչն իր հերթին կապահովի բուհերի ինքնավարության առավել բարձր մակարդակ»:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Հաղթանակի և պարտության ժառանգները. 2-րդ համաշխարհային պատերազմը ԵՄ և ԱՊՀ երկրների պատմական քաղաքականություններում» գրքի շնորհանդեսը:
Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանել էր Լիբանան՝ մասնակցելու Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակի եւ թուրքական ջարդերից մազապուրծ փրկված մուսալեռցիների ու նրանց շառավիղների կողմից հիմնված Այնջար քաղաքի 75-ամյակի տոնակատարություններին:
«2 օր առաջ ավստրալական Hornet կործանիչը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի զրահավոր փոխադրիչ մեքենան հրթիռի օգնությամբ»,- հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության ղեկավար Քևին Էնդրյուսը:
Դիմակավորված 3 անձինք ներխուժել են Բաղանիսի բնակիչ, 1958թ. ծնված Արարատ Հարությունյանի տուն, եւ հափշտակել շուրջ 4 միլիոն դրամ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի զանգահարել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնին, հայտարարել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՍԵԼՖԻ. թաքնված վտանգներ
Թուրքիայի Մարդին նահանգում հերթական ահաբեկչական գործողությունն է կատարվել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Radio Mitre-ը հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին՝ գրում է, թե աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ ցանկանում է ներգաղթյալների ընդունել իր երկրորդ տանը: