Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Նյու Յորքում

ԵԱՀԿ Մինկսկի խմբի համանախագահները կկազմակերպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա քայլերին վերաբերող հարցը, հայտնում է haqqin.az-ը:

Դեսպանի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում կայանալիք հանդիպմանը միջնորդները երկու երկրների արտգործնախարարների հետ կքննարկեն այս տարեվերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման անցկացման հնարավորությունը:

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կայանալիք այցի մասին հարցը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, թե այն դեռ որոշված չէ, սակայն միջնորդները ծրագրում են տարածաշրջան այցելել աշնանը:

Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը պաշտոնապես կմեկնարկի Նյու Յորքում սեպտեմբերի 15-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930