«Գեյերը կգան` մեզ կուտեն». Գուրգեն Եղիազարյանը՝ սահմանադրության նախագծի մասին

«Ես հիմա հաստատ գիտեմ, որ այս սահմանադրական փոփոխությունները իշխանությունների վերարտադրման նպատակ չեն հետապնդում, այն ավելի վատ բան է ենթադրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին: Ըստ նրա՝ այս նոր Սահմանադրությունը մեզ «կրակի» մեջ է քցելու, քանի որ այսպես ամբողջանում է արտաքին կառավարումը. «Եթե այլ օրենքը ավելի գերակա է իմ օրենքի նկատմամբ, ինչ ուզում են՝ կարող են անել մեզ հետ: Գեյերը կգան՝ մեզ կուտեն»:

Խոսելով սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարելու համար ձևավորված «Ոչ»-ի ճակատի մասին՝ նա նշեց, որ դա հերթական փորձն է հայ ժողովրդին «թյուրիմացության» մեջ գցելու համար. « «Ոչ»-ի մասին չեմ ուզում խոսել, անիմաստ եմ համարում»:

 

Տեսանյութեր

Լրահոս