Սիրայում սպանված ռուս զինծառայողների առաջին դագաղները բերվել են Սևաստոպոլ. Սաակաշվիլի
Սիրիայում գտնվող ռուսական զորքերը մոտեցնում են Պուտինի ռեժիմի ավարտը, ինչը լավ է Ուկրաինայի ու ողջ տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին «Շուստեր LIVE» հաղորդման ժամանակ՝ նշելով, որ Սիրիա ուղարկելով ռուս զինծառայողներին, Պուտինը մտել է այնտեղ, որտեղից ողջ դուրս չեն գալիս: Այս մասին հայտնում է տեղեկացնում է kavkazcenter.com-ը:
«Պուտինը հիմա հուսահատության մեջ է, քանի որ նավթի գինն այն մակարդակում, որի վրա հիմա գտնվում է, իր ռեժիմի վախճանն է նշանակում: Հենց այդպես կործանվեց Խորհրդային Միությունը Ռեյգանի ժամանակ, երբ նավթի գինը մոտավորապես այդքան ընկավ:
Պուտինը մտավ Սիրիա, որ շանտաժ անի Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին ու մյուս երկրներին, որոնք վճռում են նավթի գինը: Դա Մերձավոր արևելքը ներսից պայթեցնելու փորձ է, սակայն դա հուսահատ փորձ է, ինքնասպանության փորձ»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նա տեղեկացրել է, որ Սևաստոպոլ են բերվել արդեն ռուս զինծառայողների առաջին դագաղները:
«Նույն ձև իր քիթը մտցրեց ԽՍՀՄ-ը Աֆղանստան: Հիմա նա մտել է այնտեղ, որտեղից ողջ դուրս չեն գալիս: Այն ամենը, ինչ մոտեցնում է նրանց վախճանը, լավ է Ուկրաինայի ու ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Սաակաշվիլին: