
Հունգարա-սերբական սահմանն ամբողջությամբ փակ է

Հունգարիայի իշխանությունները փակել են Սերբիայի հետ սահմանը ներգաղթյալների առաջ:
Գլխավոր սահմանային «Խորգոշ-2» անցակետը փակվել էր իրավապահների կողմից, ինչը Սերբիայի կողմից դարձել էր ներգաղթյալների կուտակման պատճառ, ովքեր ցանկանում էին տեղափոխվել Հունգարիայի տարածք:
Ավելի ուշ անցակետը բացվել է ու ներգաղթյալների մի մասը հնարավորություն է ստացել անցնել, սակայն ոստիկանները շուտով արգելափակել են անցումը, հայտնում է korrespondent.net-ը:
Ոստիկանությունը փակել է նաև երկաթուղային ճանապարհը, որը միավորում է սերբական «Խորգոշն» ու հունգարական «Ռյոսկեն»: Ավելի վաղ այդ հատվածն իշխանությունների ուշադրության կենտրոնում չէր, ինչը ներգաղթյալներին հնարավորություն էր տալիս հատել սահմանը: