
Հնարավո՞ր է Սահմանադրությունը հատվածաբար դնել հանրաքվեի

Այսօր Ազգային ժողովի նիստում շարունակվում են Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները: Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է Սահմանադրությունը հատվածաբար դնել հանրաքվեի, սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ Սահմանադրության գլուխների միջև կա օրգանական կապ և այն կխզվի, եթե սահմանադրական փոփոփոխությունների մի նախագիծն ընդունվի, մյուսը՝ չընդունվի:
«Պրակտիկ տեսանկյունից դա անհնար է: Փոփոխությունները մեկ ամբողջական փաթեթ են կազմում: Տարբեր հանրաքվեների դնելու դեպքում Սահմանադրության միասնականությունը կխաթարվի»,- ասաց Վ.Պողոսյանը: