Ինչ կլինի, եթե ՀՀ վարչապետը կորցնի խորհրդարանական մեծամասնության աջակցությունը

Այսօր ԱԺ նիստում սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը առաջ քաշեց մի թեզ, երբ տեսականորեն ՀՀ վարչապետը կորցնում է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, ձևավորվում է դե ֆակտո նոր մեծամասնություն, որը ձևավորում է կառավարություն, բայց քանի որ նոր խմբակցություն չի ստեղծվում, նրանք չենք կարողանում խորհրդարանական իշխանական լծակներին տիրապետել:

«Սա հղի է ներիշխանական հնարավոր քաոսով»,- նկատեց Ս.Ֆարմանյանը:

Սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը համաձայնեց, որ իսկապես կարող է նման իրավիճակ առաջանալ, եթե պատգամավորների մի հոծ զագնված դուրս է գալիս խմբակցությունից և այլ պատգամավորների հետ անվստսհություն է հայտնում վարչապետին ու ընտրում է նորին: Սակայն, ինչպես նշեց նա, իրենք ցանկացել են ընդգծել տարբերությունը այն կառավարության միջև, որը ձևավորվում է ընտրությունների միջոցով՝ ուղղակիորեն ժողովրդի կամքով, և այն կառավարությունից, որը ձևավորվում է ԱԺ կողմից կայուն մեծամասնության խաթարման արդյունքով:

«Իհարկե, որոշ անհարմարություններ կարող են ստեղծվել նման կառավարության համար, բայց ոչ մի անհաղթահարելի բան չկա»,- ասաց Վ.Պողոսյանը:

Կարդացեք նաև

Ս.Ֆարմանյանի դիտարկմանը, որ ճիշտ կլիներ, եթե վարչապետը 6 ամիսը մեկ ժողովրդին ուղերձ հղեր, Վ.Պողոսյանը հայտարարեց, որ հետադարձ կապի տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար է վարչապետի և խորհրդարանի միջև հետադարձ կապը, քանի որ խորհրդարանում միայն նրա թիմակիցները չեն և ստիպված կլինի պատասխանել նաև տհաճ հարցերին, որ կլինեն:

Տեսանյութեր

Լրահոս