Հունգարիայի կողմից սահմանը փակելուց հետո ներգաղթյալներն ուղևորվում են դեպի Խորվաթիա
Ներգաղթյալների առաջին խումբը հասել է մինչև Սերբիայի ու Խորվաթիայի սահմանը, որը Մերձավոր արևելքի հազարավոր փախստականների համար Եվրամիություն տանող նոր ճանապարհն է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավտոբուսները ներգաղթյալներին տանում են մինչև սահմանամերձ սերբական Շիդ քաղաք այն բանից հետո, երբ Հունգարիան փակեց Սերբիայի հետ իր սահմանը: Հիմա հազարավոր մարդիկ չեն կարողանում հասնել Գերմանիա՝ ներգաղթյալների մեծ մասի համար իրենց վերջին նշանակետը:
Խորվաթիայի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա մարդկանց «պարզապես անցնել երկրի միջով»:
Այդուհանդերձ, խորվաթ ոստիականները հայտարարել են, որ գրանցում են ներգաղթյալներին, ովքեր երկիր են մուտք գործում Սերբիայից ու նրանց տանում են փախստականների ընդունման կետեր, որ գտնվում են երկրի մայրաքաղաք Զագրեբից ոչ հեռու:
Reuters-ի հաղորդմամբ՝ ԵՄ գնալ ցանկացող հարյուրավոր ներգաղթյալներ, որ մնացել են Սերբիայում, անցած գիշերն անցկացնել են բաց երկնքի տակ կամ սերբ-հունգարական սահմանի մոտ տեղադրված վրաններւմ: