Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերով կհեռարձակի Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումներին նվիրված ԱԺ նիստերը

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման հարցում, կարեւորելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումների դերը եւ ընդունելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հորդորը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը հանձնառություն է ստանձնել սեպտեմբերի 16-ից իրականացնել ՀՀ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների քննարկումներին նվիրված նիստերի ուղիղ հեռարձակումը Հանրային հեռուստաընկերության եթերում:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930