Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 167 000 տոննա խաղող, որից 129 000 տոննան մթերվել է։
Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովն այսօր լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը արտասահմանում օգտագործելու որոշումը վերաբերում է Սիրիային:
Միջազգային դրամական փոխանցումների Western Union համակարգի նախագահ Հիքմեթ Էրսեկը հարցազրույց է տվել ռուսական «Վեդոմոստի» պարբերականին: Հարցազրույցի ժամանակ Հիքմեթ Էրսեկը անդրադարձել է նաև Հայաստանում համակարգի գործունեության դադարեցման հարցին:
Գոլերի հեղինակներն են՝ Կուինա՝ 1:0, Ժոզե Գոմես՝ 2:0, Ժոան Ֆիլիպե՝ 3:0, Կուինա 4:0, Ժոան Ֆիլիպե՝ 5:0, Ժոզե Գոմես՝ 6:0, Ռաֆայել Լեաո՝ 7:0:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամները միաձայն քվեարկել են ռուսական զորքերն արտերկրում օգտագործելու վճռի օգտին:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին դատական հայց է ներկայացրել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի դեմ, հայտնում է Interfax-ը:
Սեպտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց` այդ թվում շուրջ 160 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից:
«Հարգելի Քրիստինե՛ իմ, ավագանու և ողջ համայնքի բնակիչների անունից հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը նման գեղեցիկ ու հաճելի վերաբերմունքի համար և սիրով Ձեզ սպասում ենք մեր համայնքում: Թող Ձեր այս քայլը օրինակ ծառայի մյուսներին…… Սահմանը ամուր է, եթե թիկուքը գործում է»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի նախագահը պետք է իշխանությունից հեռանա «կարգավորված անցումային գործընթացի» շրջանակում:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.07-ին ահազանգ է ստացվել, որ Վայեց ձորի մարզի Շատին գյուղի «Հոստուն» կոչվող տարածքում արջը հարձակվել է գյուղի բնակիչ` 1959 թ. ծնված Ս. Ա.-ի վրա:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Դեպքի վայրում է գտնվել նաև մարզպետը:
Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը սկսել է արտերկրում ռուսական զորամիավորումների օգտագործման մասին հարցի քննարկումը:
Առաջարկի արդյունքում Յունիբանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի բաժնետոմսեր, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 3.335 մլրդ ՀՀդրամ` բանկի կապիտալի մոտ 10%-ը:
Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, հազիվ թե նման հայտարարություններն արվում են՝ առանց հետագա քայլերը հաշվարկելու:
40-րդ օրվա հետ կապված տարբեր կարծիքներ կան: Երեխան ծնվում է և քառասուներորդ օրը չեն նշում, մարդու ծննդյան 40-րդ տարեդարձը նույնպես չեն նշում՝ մտածելով, որ ինչ-որ վատ բան պետք է լինի, և այդ ամենը կապում են ննջեցյալների քառասունքի հետ: Շատ թյուր կարծիք է տարածված, և մարդիկ այդ տարի պարզապես անտեսում են իրենց կյանքի այդ գեղեցիկ օրը, քառասուներորդ տարին:
ՍԱՊԾ ղեկավարը տնտեսավարողներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ ընդգծելով, որ մսամթերքի արտահանման սահուն ընթացքն ապահովելու համար մինչև սահմանին հասնելն է պետք համագործակցել Ծառայության մասնագետների հետ, անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալ փաստաթղթերի ձևակերման, սերտիֆիկացման գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ:
Ուշ երեկոյան կկայանա մոմավառություն` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի:
Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի ԳԱ-ի կայքին:
Միացյալ Նահանգները ամբողջությամբ աջակցում են ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ներդրմանը, որպեսզի ստուգեն կրակի դադարեցման ռեժիմի խախտման պնդումները Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի շփման գծի ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:
«Եթե Ադրբեջանը 2 տարվա ընթացքում չպատերազմի, ինչ-որ առումով իր ժողովրդին, այսպես ասած՝ չկերակրի պատերազմի գործոնով, 2 տարի հետ չի կարողանա ներկայիս ագրեսիվ վարքագիծը դրսևորել ու պատերազմի հանել իր ժողովրդին»:
Օբաման եւ Պուտինը «երկխոսեցին» Նյու Յորքում: Օբաման ասաց, որ Սիրիայի նախագահ Ասադը բռնապետ է, իսկ Ռուսաստանը զավթել է Ղրիմը, եւ նրան հասնում են պատժամիջոցներ, Պուտինն էլ ասաց, որ Միացյալ Նահանգները խառնել է ամբողջ Միջին Արեւելքը, փաստորեն զինել են «Իսլամական պետությանը» եւ զինված հեղաշրջում են կազմակերպել Ուկրաինայում: Ինչպես ասում են՝ իրար արժանի են, եւ նման դեպքերում երկու կողմերի մեղադրանքներում կան ճշմարտության տարրեր:
Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ կիբեր անվտանգության ծրագրի մշակման և ՀՀ ՊՆ և այլ շահագրգիռ գերատեսչությունների կիբերանվտանգության ոլորտում համապատասխան անձնակազմի պատրաստության գործում «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը:
ԱՄՆ պետդեպարտամենտը խոստացել է 5 մլն դոլարի չափով պարգևավճար տրամադրել նավթի առևտրի ու հնագիտական ցուցանմուշների առևտրի մասին տեղեկությունների համար, որի շահույթը բաժին է ընկնում ԴԱԻՇ-ին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սդղի գյոլում տեղի ունեցած ծեծկռտուքի գործը շատ պարզ, հասարակ գործ է: Սովորական պայմաններում մեկ ամիս էլ չէր տեւի սրա նախաքննությունը, բայց գործը հինգ ամիս ձգձգեցին զուտ մի բանի համար, որպեսզի իրավիճակ փոխվի՝ հօգուտ Սուրիկ Խաչատրյանի»:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորումը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քառորդդարյա տարեդարձը, իրավամբ, նշանակալի իրադարձություն է հայաստանյան մարզաշխարհի համար: Իր գործունեությունը սկսելով դեռևս անցած դարի դժվարին 90-ականներին՝ ՀԱՕԿ-ը հետզհետե զարգացել և կայացել է՝ վերածվելով հզոր կառույցի:
«Ավարտելով խոսքս՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Թող հայ և չին ժողովուրդները բարեկամության և խաղաղության մթնոլորտում արարեն և զարգանան՝ միասին իրականացնելով ապագայի իրենց ծրագրերը»:
Հայկական ստորաբաժանումները հուժկու հարված հասցնելով հակառակորդին մարդկային և նյութական մեծ վնասներ պատճառելով (մասնավորապես՝ բավականին խոշոր հենակետային բազան, որտեղից ականանետային կրակ էր վարվում մեր ուղղությամբ, ականակոծելով ու մասամբ վերացնելով) լռեցրել և փախուստի են մատնել ողջ անջնակազմին, նախնական տվյալներով՝ երկու վիրավոր և 6 զոհ թողնելով փլատակների տակ…»:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 01.58-ին ահազանգ է ստացվել, Դավիթ Բեկի և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, այրվում է շարժիչի հատվածը:
Գտնում եմ, որ որպես ներկայիս ճգնաժամի երկարաժամկետ լուծում գտնելու համար նախ պետք է քննարկել ահաբեկիչներին ֆինանսական և այլ ռեսուրսնեներից և միջոցներից զրկելուն ուղղված ԵԽԽՎ գործող մեխանիզմներն արդյունավետ օգտագործելու հարցը: