
ԱՄՆ-ը 5 մլն դոլար է խոստացել ԴԱԻՇ-ի ֆինանսավորման մասին տեղեկություններ հայտնելու համար

ԱՄՆ պետդեպարտամենտը խոստացել է 5 մլն դոլարի չափով պարգևավճար տրամադրել նավթի առևտրի ու հնագիտական ցուցանմուշների առևտրի մասին տեղեկությունների համար, որի շահույթը բաժին է ընկնում ԴԱԻՇ-ին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նշվում է գերատեսչության կայքում, այդկերպ ԱՄՆ-ը հույս ունի շահագրգռել այն մարդկանց, ովքեր անհրաժեշտ տեղեկություններ ունեն, հայտնել այդ մասին ամերիկյան իշխանություններին: Վերջիններս, իրենց հերթին, դա կօգտագործեն անօրինական օպերացիաները խափանելու համար:
ԱՄՆ պետդեպը նման արժեքավոր տեղեկությունների թվին է դասում նավթի արդյունահանման, վերամշակման, մաքսանենգության ու վաճառքի ձեռնարկությունների, ինչպես նաև հնագույն ցուցանմուշների առևտրի վերաբերյալ տեղեկությունները:
ԱՄՆ գերատեսչության տեղեկություններով՝ նավթի ու ցուցանմուշների անօրիանական առևտուրը միլիոնավոր դոլարների շահույթ է բերում ԴԱԻՇ-ի զինյալներին: Ստացված միջոցներն այնուհետ ուղղվում են ահաբեկչական գործունեության ֆինանսավորմանը: