Բաժիններ՝

Իրանի հարցով համաձայնագիրը հարաբերությունները լավացնելու շանս է տալիս. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային հարցով համաձայնագիրը հնարավորություն է տալիս փոխել Թեհրանի նկատմամբ հարաբերությունների ուղղությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք շատ տարբերություններ ունենք: Չի կարելի հաշվի չառնել մեր երկրների պատմական զարգացման տարբերությունը: Գործարքը հնարավորություն է տալիս շարժվել նոր ուղղությամբ, ու մենք պետք է այն օգտագործենք»,-ասել է Օբաման:
Իրանի նախագահ Ռասան Ռոուհանին, իր հերթին, հայտարարել է, թե Վիեննայի համաձայնագիրը «նոր գլուխ» է բացում Իրանի ու այլ երկրների հետ հարաբերություններում:

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության հարցով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին պաշտոնապես հայտարարել էր Իրանի ու «վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս