Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին անվանել է սպառնալիք Բրիտանիայի անվտանգության համար
Ռուսաստանի աճող ագրեսիվությունը, ջիհադիստներն ու ցանցահենները Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքներն են: Նման կարծիք է հայտնել երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է ВВС-ն:
Երեկ Քեմերոնն այցելել է ռազմաօդային բազա, որտեղ տեղակայված են Reaper անօդաչու թռչող սարքերը, որոնք մասնակցում են Իրաքում ու Սիրիայում ԴԱԻՇ-ի ԱՄՆ-ի գլխավորած արշավին:
Ավելի ուշ, հանդես գալով բրիտանական մեկ այլ ռազմաբազայում, Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որ Բրիտանիան ապահովվի «անօդաչու թռչող սարքերով, լրտես ինքնաթիռներով, էլիտար զինված ստորաբաժանումներով»: