Միջուկային համաձայնագիրը նոր հորիզոններ է բացում նոր սպառնալիքների դեմ պայքարելու համար. Ռոուհանի
Իրանի ու «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնագիրը վկայում է կոնստրուկտիվ փոխհամագործակցելու հնարավորության մասին: Այս մասին գրել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Twitter-ի իր միկրոբլոգում:
«Համաձայնագիրը նոր հորիզոններ է բացում ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարելու համար«,-գրել է նա:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն էլ իր հերթին Թեհրանի միջուկային հարցին նվիրված նիստից առաջ ասել է, թե համաձայնագրից կշահեն բոլորը:
«Սա պատմական պահ է, մենք հասնում ենք համաձայնության, որը իդեալական չէ բոլորի համար, սակայն դա այն է, ինչի մենք հասել ենք, ու դա կարևոր ձեռքբերում է մեզ համար»,-ասել է նա: