Բաժիններ՝

Կոտրել են Ավակովի ու Պորոշենկոյի Twitter-յան օգտահաշիվները

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ադմինիստրացիայի ու երկրի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի Twitter-յան օգտահաշիվները կոտրել են, այնտեղ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, RIA Novosti-ին հայտնել են Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունից:

«Օգտահաշիվը կոտրվել է: Տեղադրված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են Պորոշենկոյի մամլո ծառայությունից՝ մեկնաբանելով սոցցանցում տեղադրված տեղեկությունը, թե Պորոշենկոն հանձնարարել է գնահատական տալ «Աջ սեկտորի» գործողություններին:

Իր հերթին, Արսեն Ավակովի օգնկան Նատալյա Ստատիվկոն հայտարարել է, թե նախարարի կայքն ու Twitter-ը նույնպես կոտրել են ու վերջին հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:

«Ավակովի կայքն ու Twitter-ը կոտրված են, տեղեկությունը ճշգրիտ չէ,-ասել է Ստատիվկոն «112 Ուկրաինա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031