Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալ Մադրիդին» և Դավիդ Դե Խեային որոշում կայացնելու համար 24 ժամ է տվել

«Կարմիր սատանաները» պահանջում են իսպանացի դարպասապահի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծում:

«Ռեալ Մադրիդի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Դավիդ Դե Խեայի միջև բանակցությունները ձգձգվում են արդեն մի քանի ամիս, ինչը բացասաբար է ազդում «մանկունյանցիների»` նոր մրցաշրջանին պատրաստվելու վրա:

The Sun-ի տեղեկությամբ՝ անգլիացիները դարպասապահին և Թագավորական ակումբին վերջնաժամկետ են ներկայացրել: Եթե 1 օրվա ընթացքում իրավիճակը լուծում չստանա, ապա Դե Խեան ամբողջ թիմի հետ կմեկնի ԱՄՆ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդն» այլևս չի լսի իսպանացու հետ կապված ոչ մի առաջարկ:

Իկեր Կասիլիասի` արդեն իրականություն դարձած տեղափոխությունը բարձրացնում է «Ռեալի» խոսելու շանսերը: Պրեմիեր լիգայի ակումբն իր հիմնական դարպասապահի համար պահանջում է 40 մլն եվրո:

Նախորդ մրցաշրջանում Դե Խեան անցկացրել է 37 հանդիպում և բաց է թողել 36 գնդակ: 11 հանդիպումներում իսպանացին դարպասն անառիկ է պահել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031