Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանը շաքարի փոխարեն վիսկի է արտադրում

Վաղուց շրջանառվող լուրերն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկը վիսկի է արտադրում, հաստատվում են։ Yerevan City սուպերմարկետների ցանցում սկսել են վաճառվել MacAlex խոսուն անվանումը կրող խմիչքներ, որոնց պիտակի վրա գրված է՝ վիսկի։

MacAlex

 

Այսինքն, Ս.Ալեքսանյանը վիսկին ոչ միայն արտահանում է Իրաք, ինչպես խոսվում էր, այլ որոշել է այն համտեսելու հնարավորություն ընձեռել նաև հայ սպառողներին։ Ընդ որում, բավականին էժան գնով՝ 1 լիտրանոց շիշը՝ 2300 դրամ։ «Հայկական վիսկիի» ծնունդը ֆիքսել է նաև պաշտոնական վիճակագրությունը։ ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է 187.2 հազար լիտր վիսկի (2014թ. հունվար-ապրիլին վիսկիի արտադրություն չկա)։

Ի դեպ, նույն վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին շաքարավազ չի արտադրվել (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 2870 տոննա շաքարավազ)։

Լուսանկարը՝ Արտակ Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930