Ապրիլի 18-ին, ժամը 09.22-ին Ք. Հ.-ից ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարներ և Առաքելյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, վատացել է իր ինքնազգացողությունը. անհրաժեշտ է օգնություն:
«Մենք կարգավորման կոչ ենք անում բանաձևում։ Առաջին դրույթ-առաջարկը, որը ներառված է փաստաթղթում, այն է, որ Թուրքիան պետք է բացի հայ-թուրքական սահմանները»,- ասում է բրիտանացի քաղաքական գործիչ Չարլզ Թեննոքը:
Ծրագիրն ընձեռում է բացառիկ հնարավորություն խոստումնալից երիտասարդներին սկսել իրենց կարիերան ՀՀ կենտրոնական բանկում, ձեռք բերել ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։
Տեսագրող սարքն արձանագրել է տնից գողություն կատարողին:
Բուժիչ հատկություններ ունեն նեխուրի բոլոր մասերը։ Արմատն օգտակար է աթերոսկլերոզի, անքնության, նյարդային համակարգի հյուծվածության և նևրոզի, ճարպակալման դեպքում, նպաստում է երիկամների աշխատանքի ակտիվացմանը, ունի արյունաստեղծ, ցավամոքիչ, հակաբորբոքային, հակասկլերոտիկ հատկություններ։
Ներկայացնում ենք 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքում ջրամատակարարման և կոյուղատար համակարգերի վերանորոգված ցանցի երկարությունը:
Ելիսեյան պալատում հաստատել են տեղեկությունը, որ ապրիլի 24-ին Երեւանում կայանալու է Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հովվապետական այցով եղել է Շիրակի մարզի Բենիամին համայնքում: Կրկնազատկի առիթով մատուցել է պատարագ կիսավեր եկեղեցում:
Ապրիլի 17-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Ասքանազ Մ.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
«Թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ նման են Իսրայելաթուրքական հարաբերություններին, որոնք իրենց հերթին` նման են երկու ամուսինների ճակատամարտերի, որոնք ընթանում են խոհանոցում` ափսեների աղմկոտ կոտրման պայմաններում, և ավարտվում են ճաշի սեղանի մոտ, իսկ հետո` միևնույն անկողնում»:
Հիմնական բաժնետերեր Խաչատուր և Սարիբեկ Սուքիասյանների կողմից 3 մլրդ 600 մլն ՀՀ դրամ է ներդրվել՝ որպես կապիտալի հերթական համալրում:
Այսօր կայացավ Ինգա և Անուշ Արշակյանների նոր տեսահոլովակի պրեմիերան: Երգը կոչվում է «Ապրելու ապրիլ»:
Ապրիլի 17-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Գյումրի քաղաքում գտնվող 1949 թ. ծնված Արտաշես Ս.-ին:
Ապրիլի 17-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 160 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի սրահներից մեկում կատարած զննությամբ հայտնաբերել են ապակյա տարա` 2 փոքր խծուծներով, չօգտագործված 1 ներարկիչ, օգտագործված 3 ներարկիչ` ասեղներով, և 1 ներարկիչ` ասեղով, որի մեջ առկա էր թափանցիկ հեղուկ, ապակյա 2 սրվակ` թափանցիկ հեղուկներով, «Ալկոհոլ փադ» գրառմամբ, չբացված 7 փաթեթ և բժշկական պարագաներ:
Ապրիլի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներ: Քննարկվեցին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայության կազմակերպման պլանը և ստորաբաժանումների խնդիրները:
Նիստը քննարկել է Հայաստանի մի շարք համայնքներում տեղական հանրաքվեների անցկացման և համայնքների խոշորացման հարցով Կոնգրեսի ձևավորած աշխատանքային խմբի մշակած հայտարարության նախագիծը: Նիստին մասնակցել են համայնքների ներկայացուցիչներ: Որոշում է կայացվել Կոնգրեսի պատգամավորների մասնակցությամբ խմբերի ձևավորման և խնդրո առարկա համայնքներ այցելելու վերաբերյալ:
Լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով ստեղծվել է թաղման հանձնաժողով, որի կազմում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Հրազդան հոլդինգի ղեկավարներ, հայկական ֆուտբոլի անվանի վետերաններ:
Բաց քվեարկության արդյունքում Ռուբեն Հայրապետյանը միաձայն վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում:
Երևանի Շինարարների փողոցի շենքերից մեկի դիմաց քաղաքացի Սարգիս Կ.-ն իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Ալմաստ Ջ.-ին` անզգուշությամբ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ ապրիլի 18-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.5 դրամ։
Չնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ մենք ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները և այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, սակայն ես համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ
Ապրիլի 17-ին, ժամը 17.45-ին, 1953 թ. ծնված Վարուժան Ա.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 37 շենքի մուտքում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը բռունցքով հարվածել է իր կրծքավանդակին և քունքին` պատճառելով վնասվածքներ:
Ապրիլի 16-ին Մինսկի Բարեկամության տանը Բելառուսում ՀՀ դեսպանությունը հայ համայնքի աջակցությամբ կազմակերպել էր ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել բելառուսահայ նկարիչներ և քանդակագործներ Գրիգոր Դանիելյանը, Լևոն Դարբինյանը, Արմեն Սարդարովը, Սպարտակ Հարությունյանը և Հռիփսիմե Գևորգյանը:
Ապրիլի 17-ին, ժամը 05.35-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1963 թ. ծնված Գայանե Պ.-ի տան պատուհաններին և դռանը բենզին են լցրել:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է նախագահի 2009 թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած այն անձանց, ովքեր` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի ներդրումներով` նշանակալի զարգացումներ են բերել համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
«Վերջին 20-25 տարիներին ծնելիությունը գնալով նվազում է և դեռ կնվազի, այնպես որ՝ պետք է ծնելիությունը խթանումը պետության համար կարևոր խնդիր դառնա»,-ավելացրեց բանախոսը՝ տեղեկացնելով, որ վերջին՝ 2011թ. մարդահամարի տվյալներով մշտական բնակչությունը կազմել է 3 մլն 19 հազար մարդ, իսկ առկա բնակչությունը մոտ 2 մլն 800 հազար մարդ:
«Եթե չլիներ մրցանակաբաշխությունը Մարիո Մացոլան չէր իմանա Հայաստանի մասին ու չէր գա ու չէր նվիրատվություն անի»,- ասաց Դեր Կյուրեղյանը:
«Այս մրցանակաբաշխությունը հավաքական աշխատանքի արդյունք է: Նման ոսկե մեդալ աշխարում չկա, նույնիսկ Նոբելյան մրցանակը չունի: Մենք 10 տարում հասել ենք այնպիսի արդյունքների, ինչպես Հնդկաստանը անցած ամբողջ ժամանակաշրջանում: Մենք այնպիսի բաներ ենք արել, որ ոչ մի այլ տեղ չկա»,- հպարտությամբ ասաց «Վիասֆեր» ինթերնեշնլ ընկերության գործադիր նախագահ Թոնի Մորոյանը:
ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը երեկվա ասուլիսում մի քանի վրիպակ է թույլ տվել, ինչը բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում: Նա՝ խոսելով Ցեղասպանության միջոցառումների օրակարգի մասին, առավոտյան ժամը 08:00-ի փոխարեն ասել է 20:00, իսկ որպես գիշերվա 01:00 նշել է «13:000»:
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը Twitter-ի իր էջում առաջարկել է իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով՝ ստորագրել Հայոց ցեղասպանության մասին խնդրագիրը.