ՀԱԿ-ը աշխատանքային խումբ է ստեղծել

Նիստը քննարկել է Հայաստանի մի շարք համայնքներում տեղական հանրաքվեների անցկացման և համայնքների խոշորացման հարցով Կոնգրեսի ձևավորած աշխատանքային խմբի մշակած հայտարարության նախագիծը: Նիստին մասնակցել են համայնքների ներկայացուցիչներ: Որոշում է կայացվել Կոնգրեսի պատգամավորների մասնակցությամբ խմբերի ձևավորման և խնդրո առարկա համայնքներ այցելելու վերաբերյալ:

Վարչությունը քննարկել է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության հետ կապված կազմակերպական խնդիրներ:

Նիստում հաստատվել է Կոնգրեսի ոլորտային հանձնաժողովների գործունեության` կանոնակարգով նախատեսված տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը:

Վարչությունը որոշում է կայացրել ստեղծել աշխատանքային խումբ` Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված և պետական ուսումնական հաստատություններում կիրառվող դասագրքերում նորանկախ Հայաստանի պատմական իրադարձությունների խեղաթյուրման փաստերի ուսումնասիրման, վերհանման և դրանց հետ կապված առաջարկներ մշակելու նպատակով: Հետևյալ կազմով`

Աշոտ Սարգսյան (պատմական գիտությունների թեկնածու) – նախագահ
Արշակ Բանուչյան (պատմաբան)
Հրանտ Տեր-Աբրահամյան (պատմաբան)
Վահան Վարդապետյան (բժշկական գիտությունների թեկնածու)
Վիկտոր Միրումյան (պատմաբան)
Սամվել Կարաբեկյան (բանասիրական գիտությունների դոկտոր)
Արման Մուսինյան (արևելագետ)

Վարչությունը հանձնարարեց նաև Կոնգրեսի գիտության, կրթության և մշակույթի հարցերի հանձնաժողովին` կազմակերպել այդ խնդրի վերաբերյալ թեմատիկ քննարկումներ և լսումներ` հրավիրելով նաև այլ մասնագետների:

Որոշում կայացվեց նաև մայիս-հունիս ամիսներին անցկացնել ժողովներ Կոնգրեսի տարածքային կառույցներում:

ՀԱԿ գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս