Պետք է խթանել ոչ թե երրորդ, այլ երկրորդ երեխայի ծնունդը. ժողովրդագիր
5-10 տարի անց Հայաստանում մահացողների թիվը կգերազանցի ծնվողների թվին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Այս պասհին, ըստ նրա, ծնվածների թիվը մահացողների թվին գերազանզում է 13-14 հազարով. «Հետևաբար պետք է խրախուսել ծնելիությունը ոչ թե երրորդ երեխայի համար, այլ երկրորդ, որովհետև այսօր պարզ վերարտադրության համար մեզ պետք է երկրորդ երեխան, եթե երկրորդը չի ծնվում, 15 տոկոս կազմող 3-րդ երեխայի մասին խոսելը պակաս կարևոր է դառնում»:
Ռ. Եգանյանն անդրադառնալով բանակային տարիքի երիտասարդների թվի կտրուկ նվազմանը՝ նշեց, որ դա սպասելի էր, քանի որ եթե 1986թ. ծնվել է 81 100 երեխա, իսկ 2002թ. 32 000, ուրեմն՝ պետք է լիներ նման պատկեր:
«Վերջին 20-25 տարիներին ծնելիությունը գնալով նվազում է և դեռ կնվազի, այնպես որ՝ պետք է ծնելիությունը խթանումը պետության համար կարևոր խնդիր դառնա»,-ավելացրեց բանախոսը՝ տեղեկացնելով, որ վերջին՝ 2011թ. մարդահամարի տվյալներով մշտական բնակչությունը կազմել է 3 մլն 19 հազար մարդ, իսկ առկա բնակչությունը մոտ 2 մլն 800 հազար մարդ: