Բաժիններ՝

Քլոե Քարդաշյանը ստորագրել է Հայոց ցեղասպանության մասին խնդրագիրը

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը Twitter-ի իր էջում առաջարկել է իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով՝ ստորագրել Հայոց ցեղասպանության մասին խնդրագիրը. «Ես ստորագրեցի»,- գրել է նա՝ առաջարկելով բոլորին միանալ խնդրագրին:

Հավելենք, որ Google Doodle-ը Google կայքի լոգոտիպի ժամանակավոր այլընտրանքային տարբերակն է:

Խնդրագրում ասված է. «Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կառավարության ծրագրած` իրենց բնօրրանում և կայսրության տարածքում բնակվող հայերի զանգվածային տեղահանումն ու բնաջնջումն էր: 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում(Ստամբուլ) հավաքեցին և ձերբակալեցին հարյուրավոր հայ մտավորականների և առաջնորդների, այնուհետև` սպանեցին նրանց: Մարդկանց թիվը, ովքեր սպանվել են Ցեղասպանության հետևանքով շուրջ 1,5 միլիոն է:

Սա է պատճառը, որ մենք պատասխանատվություն ենք կրում Ցեղասպանության մասին մարդկությանը իրազեկելու համար:

Google-ը պետք է մասնակից դառնա այս գործին` հանուն  ողջ մարդկության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս