
Դանակահարություն Ողջի գյուղում

Ապրիլի 27-ին, ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Ողջի գյուղի բնակիչներ, 1969 թ. ծնված Յուլյա Ա.-ն և 1931 թ. ծնված Մաքսիմ Ա.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.50-ին, 1953 թ. ծնված Վալերի Գ.-ն վիճաբանության ժամանակ կենցաղային դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս` պատճառելով վնասվածքներ:
Դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Վալերի Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն