Երիտասարդը Մոսկվայի բնակչուհուն սպառնացել է տարածել ինտիմ լուսանկարները
Դատարանի վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել շորթման մեջ և դատապարտվել տուգանքի` 500.000 դրամի չափով: Դատարանը վճռել է մեղմացնել նշանակված պատիժը, վերջնական պատիժ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400.000 դրամի չափով:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում ծանոթացել և նամակագրական կապ է հաստատել Մոսկվայի բնակչուհու հետ, նամակագրությունների ընթացքում ստացել նրա ինտիմ լուսանկարները, ինտիմ լուսանկարները տարբեր սոցիալական կայքերում տեղադրելու միջոցով տարածելու և նրա մտերիմներին ուղարկելու սպառնալիքով՝ ներկայացրել է 180.000 դրամ արժողությամբ «Samsung Galaxy S4» մոդելի բջջային հեռախոս հանձնելու պահանջ:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի համաձայն՝
մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Դատարանը որոշել է բավարարել ամբաստանյալի միջնորդությունը և դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: