Խոշոր չափի հափշտակություն ազգականից

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է մատչելի գնով առանձնատուն գնելու նպատակով իր բնակարանը վաճառել ցանկացող բարեկամուհուց խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Երեւանի բնակչուհի Մարտիրոսյանն ավելի մատչելի գնով առանձնատուն գնելու նպատակով մտադրվել է վաճառել Երեւանում գտնվող բնակարանը, ինչի մասին տեղեկացել է նրա ազգականը՝ 43-ամյա Արսենյանը։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բնակարանի առուվաճառքի օրը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նոտարական գրասենյակի բակում Արսենյանն իր ազգականուհուց խաբեությամբ վերցրել է բնակարանի վաճառքից գոյացած խոշոր չափի գումար ՝ խոստանալով մաս-մաս վերադարձնել, սակայն մեկնել է Հայաստանից։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արսենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է ,և քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930