Տեղաբաշխվելեն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
Ապրիլի 13-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39111164 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 911 մլն դրամ, որից մրցակցային` 835 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 76 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 455 616 765 դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.8457 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.0900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին